Ժողովրդական պաշտպանը հանդիպել է միջազգային գործընկեր և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
2023 թվականի ապրիլի 19-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին և Ժողովրդական պաշտպանի տեղակալները հանդիպել են գրասենյակի հետ երկար տարիների համագործակցություն ունեցող միջազգային գործընկեր և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Կողմերը քննարկել են տարբեր ծրագրերի շրջանակներում նախատեսված և իրականացվող ծրագրերը։ Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման և առավել արդյունավետ հաղորդակցության հնարավորությունները։ Ժողովրդական պաշտպանը հաստատել է հարաբերությունները շարունակելու իր լիակատար պատրաստակամությունը։