Մարդու իրավունքների պաշտպանը Կովիդ 19-ի վարակի պայմաններում ծանոթացել է օդանավակայանում ուղեւորների ընդունելության/վերաբաշխման կարգին
2020 թվականի հուլիսի 20-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան և Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն մասնակցեցին նոր Կովիդ-19 վարակի պայմաններում Թբիլիսիի օդանավակայանում Ամստերդամից ժամանող Վրաստանի քաղաքացիների հանդիպմանը և ծանոթացան նրանց վերաբաշխման ընթացակարգերին:
Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Նինո Ցացիաշվիլին, պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն և սահմանների կառավարման և համակարգման գլխավոր ստորաբաժանման ներկայացուցիչները հանրային պաշտպանին տեղեկացրեցին անձնագրային հսկողության, կարանտին և ինքնամեկուսացում փոխանցման ընթացակարգերին, ջերմադիտարկման և ստուգման այլ ընթացակարգերի մասին։ Նաև՝ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի աշխատանքի առանձնահատկությունները և պարտադիր փաստաթղթավորումը: