Ժողովրդական պաշտպանը հանդիպել է առողջապահության նախարարի հետ
2025 թվականի փետրվարի 11-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։
Կողմերը քննարկել են հոգեբուժական ոլորտում երկրում տիրող իրավիճակը, քննարկել են Ժողովրդական պաշտպանի կողմից մշակված առաջարկությունները հոգեկան առողջության ծառայությունների զարգացման ուղղությամբ, ընդգծել գերատեսչությունների միջև համագործակցության կարևորությունը մարտահրավերների վերացմանն ուղղված աշխատանքների գործընթացում։
Հանդիպմանը մասնակցել են Ժողովրդական պաշտպանի տեղակալներ Էլենե Ղուդուշաուրին և Իրինե Չիխլաձեն և գրասենյակի աշխատակիցներ, ինչպես նաև առողջապահության փոխնախարար Իրինե Ծաքաձեն և այլ ներկայացուցիչներ: