Ժողովրդական պաշտպանը հանդիպել է արդարադատության նախարարին
Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ, ներկայացրել գրասենյակի առաջնահերթությունները և խոսել մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման նպատակով համագործակցության հիմնական ուղղությունների մասին։
Կողմերը քննարկել են միջպետական բողոքը՝ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (IV)» գործը, որը Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանը լիովին ընդունելի է ճանաչել։ Արդարադատության նախարարը քննարկել է երկրի ինքնիշխանության և օկուպացիոն գծում ապրող բնակչության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել բանտարկյալների մարդու իրավունքներին և քրեակատարողական համակարգում տիրող իրավիճակին։
Արդարադատության նախարարը շնորհավորել է Լևան Իոսելիանիին Ժողովրդական պաշտպանի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և ակնկալել սերտ և արդյունավետ համագործակցություն Ժողովրդական պաշտպանի գրասենյակի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ժողովրդական պաշտպանի և արդարադատության նախարարի տեղակալները և հատուկ քրեակատարողական ծառայության պետը։