Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Իմերեթիում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և կանանց իրավունքների պաշտպանների հետ

2024 թվականի սեպտեմբերի 27-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի Քութայիսիի բաժանմունքում հանդիպեց Իմերեթիի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և կանանց իրավունքների պաշտպանների հետ։

Հանդիպմանը քննարկվել են գենդերային իրավահավասարության առումով տարածաշրջանում տիրող իրավիճակը, քաղաքացիական հատվածի իրավունքների պաշտպանության, իրազեկության բարձրացման և այլ կարիքներ ու մարտահրավերներ։

Ժողովրդական պաշտպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց գրասենյակի մանդատը, կանանց հզորացման ուղղությամբ ընթացիկ գործունեությունն ու առաջնահերթությունները։ Խոսվել է նաև հետագա համագործակցության հնարավորությունների մասին։

Միջոցառումը կազմակերպվել է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի և ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության Վրաստանի գրասենյակի կողմից համատեղ և Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)