Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Ախալքալաքում գործող քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչների և իրավապաշտպանների հետ

2024 թվականի նոյեմբերի 27-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին կանանց նկատմամբ բռնության դեմ 16-օրյա արշավի շրջանակներում հանդիպում ունեցավ Ախալքալաքում գործող քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը խոսվել է քաղաքացիական հատվածի հզորացման, նրանց կարիքների ու մարտահրավերների մասին։ Քննարկվել է նաև մունիցիպալիտետում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը, բացի գենդերային իրավահավասարությունից և կանանց հզորացումից, երիտասարդների միգրացիայի և սոցիալական ապահովության խնդիրներից, նրանք ընդգծեցին տեղեկատվական քարոզարշավների անցկացման և որոշումների կայացման գործընթացում ազգային փոքրամասնությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ բարձրացնելու քաղաքացիական գիտակցությունը։

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը Ժողովրդական պաշտպանի գրասենյակի հետ և նախանշել հետագա անելիքները։

Միջոցառումն անցկացվել է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության Վրաստանի ներկայացուցչության համատեղ ջանքերով։ Նշենք, որ վերոնշյալ միջոցառումը Ժողովրդական պաշտպանի կողմից մարզերի քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակի մի մասն է։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)