Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է մարդու իրավունքների հարցերում Վրաստանի վարչապետի խորհրդականի հետ

2021 թվականի սեպտեմբերի 24-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան և Ժողովրդական պաշտպանի տեղակալներ՝ Թամար Գվարամաձեն, Գիորգի Բուրջանաձեն և Էկատերինե Սխիլաձեն հանդիպել են՝ մարդու իրավունքների գծով Վրաստանի վարչապետի խորհրդական, Նիկո Թաթուլաշվիլիի հետ:

Հանդիպմանը Ժողովրդական պաշտպանը խոսեց մարդու իրավունքների ռազմավարության մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության և շահագրգիռ կողմերի ներգրավման կարևորության մասին և վարչապետի խորհրդականին ներկայացրեց այն խնդիրները, որոնք, ըստ Ժողովրդական պաշտպանի, պետք է արտացոլվեն նոր ռազմավարության մեջ:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են մարդու իրավունքների ոլորտում ապագա համատեղ համագործակցությունը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)