Վրաստանի ժողովրդական պաշտպանին կրկին հնարավորություն չի տրվել դիտարկում իրականացնել Նինոծմինդայի մանկական գիշերօթիկում
2021 թվականի ապրիլի 15-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի լիազորներին, Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի Ջավախեթիի, Նինոծմինդայի Սուրբ Նինոյի որբ, անտեր և հոգատարությունից զուրկ երեխաների գիշերօթիկում չի տրվել դիտարկում իրականացնելու հնարավորություն: Դրա պատճառը, հաստատության ներկայացուցիչը անվանել է Սխալթայի արքեպիսկոպոս, Սրբազան Սպիրիդոնի ցուցմունքը:
Գիշերօթիկում ներկայումս կա 57 անչափահաս, նրանցից ամենակրտսերը 5 տարեկան է: հաստատությունում դիտարկման հնարավորություն չի տրվում նաև խնամքի պետական գործակալության սոցիալական աշխատողին, որը գիշերօթիկ չի մտել 2020 թվականի հունիսից: Գործակալության կողմից ժողովրդական պաշտպանին տրամադրված պաշտոնական նամակագրության մեջ նշվում է, որ Սրբազան Սպիրիդոնը դեմ է սոցիալական աշխատողի գիշերօթիկ այցելությանը: Ինչը նույնպես տեղում հաստատեց սոցիալական աշխատողը:
Տարիներ շարունակ ժողովրդական պաշտպանը նշում է, որ Նինոծմինդայի Սուրբ Նինոյի մանկական գիշերօթիկում իրականացված մոնիտորինգը, բացահայտել է երեխաների նկատմամբ բռնության լուրջ փաստեր և երեխաների պատժի դեպքեր: Գիշերօթիկում ապրող անչափահասները փաստորեն մեկուսացված են հասարակությունից, և նրանց անհատական կարիքների բավարարման հարցը խնդրահարույց է:
Ժողովրդական պաշտպանն անհանգստացած է հաստատությունում տիրող իրավիճակից և պետության կողմից անչափահասների լավագույն շահերի անտեսումից: Ըստ այդմ, կոչ է անում Վրաստանի կառավարությանը և բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարությանը.
- Սեղմ ժամկետում ներկայացնել գործողությունների կոնկրետ ծրագիր, գիշերօթիկում գտնվող երեխաների պետական խնամքում տեղավորման և նրանց կարիքների բավարարման վերաբերյալ
- Անհապաղ դիմել բոլոր միջոցներին, գիշերօթիկում ժողովրդական պաշտպանի և սոցիալական աշխատողի այցերի և երեխաների հետ անհատական հարաբերությունների ապահովման համար
- Ներկայացնել մեծ չափսի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ծրագիրը և սկսել հասարակության լայն ներգրավմամբ դրա աստիճանական իրականացումը