Վրաստանի Ժողովրդական պաշտպանը ստուգել է Միխեիլ Սաակաշվիլիի ընդունելության համար N18 բուժհաստատության պատրաստվածությունը
2021 թվականի հոկտեմբերի 24-ին Ժողովրդական պաշտպանի լիազորները, ստուգել են Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր ընդունելության համար N18 հաստատության պատրաստակամությունը: Ստուգման արդյունքում պարզվել է, որ բուժհաստատությունում տիրող իրավիճակը, բուժապահովման առումով լիովին չի համապատասխանում բժիշկների բազմաֆունկցիոնալ խմբի՝ 2021 թվականի հոկտեմբերի 23-ին տրված եզրակացությանը և հանձնարարականներին, կան նաև անվտանգության առումով որոշակի ռիսկեր։
Ժողովրդական պաշտպանի լիազորները հետաքննել են, թե որքանով կարող են N18 հաստատությունում Միխեիլ Սաակաշվիլիին մատուցել այն բժշկական ծառայությունները, որը սահմանվել է բժիշկների բազմաֆունկցիոնալ խմբի կողմից, 2021 թվականի հոկտեմբերի 23-ի եզրակացությամբ։ Զեկույցում խոսվում են կոնկրետ բժշկական միջամտությունների և այնպիսի բուժհաստատություն տեղափոխելու մասին, որտեղ կարող է տրամադրվել այդ օգնությունը:
N18 վարչակազմի և բուժանձնակազմի հետ զրուցելուց, ինչպես նաև ենթակառուցվածքների և բժշկական սարքավորումների ստուգումներով հաստատվել է, որ հաստատությունն ունի անհրաժեշտ ռեսուրսներ՝ բանտարկյալներին (ներառյալ հացադուլավորներին) բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Սակայն, Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական կարիքների վերաբերյալ բժիշկների բազմաֆունկցիոնալ խմբի կողմից հրապարակված զեկույցը ուղղակիորեն նախատեսում է որոշակի բժշկական ընթացակարգեր, ինչը, ցավոք, անհնար է N18 հաստատությունում: Օրինակ՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, դուպլեքս-սկանավորում չի կարող կատարվել։ Նաև հաստատությունը ներկայումս չունի բժիշկ-ռեանիմատոլոգ, սակայն, ըստ վարչակազմի, առաջիկայում սպասում են համապատասխան մասնագետների։
Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ եթե Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխեն N18 բուժհաստատություն, ապա բժիշկների բազմաֆունկցիոնալ խմբի կողմից սահմանված բժշկական ծառայությունները տեղում չեն մատուցվի, և անհրաժեշտ կլինի նրան պարբերաբար տեղափոխել քաղաքացիական կլինիկա։ Հաշվի առնելով այն փաստը, որ երկար ժամանակ հացադուլավոր բանտարկյալի առողջական վիճակի փոփոխության և սրման լիարժեք կանխատեսումը գործնականում անհնար է, իրավիճակի կրիտիկական փոփոխության դեպքում հիվանդի դուրսբերման ընթացքում կարող են առաջանալ բավականին ծանր կամ անդառնալի հետևանքներ։
Հարկ է նշել, որ Ժողովրդական պաշտպանի հանգամանալից քննարկումը N18 հաստատությունում բուժանձնակազմի պակասի և մի շարք բժշկական ծառայությունների բացակայության վերաբերյալ ներկայացված է Կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի զեկույցում:
Բացի բժշկական ծառայություններից, Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ստուգել է այն հիվանդասենյակը, որտեղ տեղավորվելու է Միխեիլ Սաակաշվիլին, N18 հաստատություն տեղափոխելու դեպքում։ Նշենք, որ N12 քրեակատարողական հիմնարկում տեղավորված են այն կալանավորները, ովքեր շահերի որոշակի բախում ունեն այլ բանտարկյալների հետ (նախկին ոստիկաններ, զինվորականներ, պաշտոնատար անձինք): Հետևաբար, այլ բանտարկյալների հետ դրանց ցանկացած ձևով հատումը անվտանգության ռիսկեր է պարունակում, որոնցից քրեակատարողական հիմնարկը պետք է խուսափի, հակառակ դեպքում տեղի կունենա բանտարկյալի իրավունքների խախտում։
2021 թվականի հոկտեմբերի 24-ի մոնիտորինգի ընթացքում ստուգվել են բոլոր այն վայրերը, որտեղ կարող է մնալ / տեղաշարժվել Վրաստանի երրորդ նախագահը (հաստատությունում տեղավորելիս, բնակելի հիվանդասենյակում լինելիս, փաստաբանների կամ ընտանիքի անդամների հետ հանդիպման ժամանակ, զբոսանքի իրավունքից օգտվելիս, բժշկական ծառայություններ ստանալիս, հեռախոսով զրուցելու իրավունքից օգտվելիս, առօրյա կեցության / հիգիենիկ ընթացակարգերի ժամանակ) և պարզել է, որ թեև հաստատության վարչակազմն իր պատրաստակամությունն է հայտնում պաշտպանելու ցանկացած բանտարկյալի անվտանգությունը, Միխեիլ Սաակաշվիլիի հետ կապված ռիսկեր կան: Ենթակառուցվածքներն ու միջավայրը չեն բացառում բանտարկյալների որոշակի խմբերի կողմից բանավոր ագրեսիայի և աղմուկի, բանավոր բռնության կամ հոգեբանական ճնշման վտանգը: Խնդրահարույց կլինի նաև այցելուների համար Միխեիլ Սաակաշվիլիի մոտ մուտքը, այդ թվում փաստաբանների, որոնք ստիպված կլինեն քայլել N8 հաստատության բակով, այլ բանտարկյալների կացարանների մոտակայքով, որի ժամանակ հնարավոր է լինեն բանավոր առճակատման, թե վիրավորանքի ռիսկեր: 2015 թվականին նման դեպք է գրանցվել N8 հաստատությունում:
Քանի որ N18 հաստատություն հասնելու համար անհրաժեշտ է անցնել N8 հաստատության բակով, իսկ ինքը N18 հաստատությունը գտնվում է N8 հաստատության բնակելի շենքի կողքին, կարծում ենք, որ առկա են այս երկու օբյեկտների կազմալուծման և բանտարկյալների անվտանգության վտանգներ: Այդ սպառնալիքները կխոչընդոտեն այս հիմնարկների բանտարկյալների և անձնակազմի խաղաղությանը, հիմնարկների պատշաճ գործունեությանն ու կարգուկանոնին, ինչը կազդի բոլոր բանտարկյալների վիճակի վրա։
Հաշվի առնելով վերը նշված բոլորը և բժիշկների բազմաֆունկցիոնալ խմբի եզրակացությունը՝ կարծում ենք, որ Արդարադատության նախարարությունը / Հատուկ քրեակատարողական ծառայությունը պետք է ընտրի այլընտրանքային բուժհաստատություն, որտեղ հնարավոր կլինի ապահովել լիարժեք և համարժեք բժշկական ծառայություններ և անվտանգություն Վրաստանի երրորդի նախագահի համար։