Նորություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի այցը Ստրասբուրգ

2022 թվականի հունվարի 25-27-ը Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան պաշտոնական այցով կմեկնի Ստրասբուրգ, որտեղ կանցկացնի բարձրաստիճան հանդիպումներ։

Ժողովրդական պաշտպանը տեղեկատվություն կտրամադրի Վրաստանում մարդու իրավունքների վիճակի մասին։ Հիմնական ուշադրությունը կդրվի արդարադատության, լրատվամիջոցների միջավայրի, իրավահավասարության և այլ ժողովրդավարական գործընթացների վրա։

Նախատեսված են հանդիպումներ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ՝ Ռոբերտ Սպանոսի, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար՝ Դունյա Միյատովիչի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ՝ Քլեր Բազի Մալորիսի, Խոշտանգումների դեմ հանձնաժողովի (CPT) գործադիր քարտուղար՝ Ռեժիս Բրիլատի և Մարդու իրավունքների հարցերով աշխատող այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:


©Photo Council of Europe

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)