Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ամենամյա համակարգող հանդիպումը միջազգային գործընկերների և դոնոր կազմակերպությունների հետ
2024 թվականի ապրիլի 24-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին ամենամյա համակարգող հանդիպում է անցկացրել միջազգային գործընկերների և դոնոր կազմակերպությունների հետ։
Ողջույնի խոսքում Լևան Իոսելիանին խոսել է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի հզորացման, կատարելագործման և շարունակական զարգացման գործում գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցության կարևորության մասին և շնորհակալություն հայտնել նրանց երկարամյա աջակցության և արդյունավետ համագործակցության համար։ Ժողովրդական պաշտպանն ընդգծել է նաև հանդիպումների և երկկողմ տեղեկատվության փոխանակման դրական կողմերը։
Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն ներկայացրել է գրասենյակի ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարությունը և խոսել կազմակերպչական հզորացման ուղղությունների, արդյունավետության բարձրացման մեխանիզմների, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ հարաբերությունների ձևաչափի և թեմատիկ առաջնահերթությունների մասին։
Հանդիպումն անցավ քննարկման և հարցուպատասխանի ռեժիմով։ Մասնակիցները հայտնել են երկկողմ հարաբերությունները շարունակելու իրենց լիակատար պատրաստակամությունը և պայմանավորվել են առավել արդյունավետ հաղորդակցության հնարավորությունների շուրջ։