Նորություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Վրաստանում ուկրաինացի երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում տեղահանվել է ավելի քան 10 միլիոն մարդ, այդ թվում՝ ավելի քան 6 միլիոնը ներքին տեղահանվածներ են, իսկ ավելի քան 3 միլիոնը՝ արտասահմանում են, այդ թվում՝ Վրաստանում։ Ապահով ապաստան հայցելու գործընթացում գտնվող փախստականների մեծ մասը, մոտ 90%-ը երեխաներ են և կանայք։

Պատերազմի պատճառած տրավման հատկապես ծանր է երեխաների համար։ Հետևաբար, կարևոր է աջակցել Ուկրաինայից տեղահանված երեխաներին, ապահովել անվտանգ միջավայր և տեղեկացնել երեխաներին և նրանց խնամողներին երկրում նրանց մատուցվող ծառայությունների մասին:

Ելնելով վերոգրյալից, Ժողովրդական պաշտպանը ցանկանում է Վրաստանում գտնվող Ուկրաինայից տեղահանվածներին տրամադրել տեղեկատվություն, երկրում գործող, ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և Ուկրաինայի օմբուդսմենի գրասենյակի կողմից մշակված ծառայությունների և աջակցող մեխանիզմների վերաբերյալ։

  • Կրթության իրավունքի հասանելիության և կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով, աշակերտները, ովքեր 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների հետևանքով չեն կարողանում իրենց հանրակրթությունը շարունակել ուկրաինական դպրոցներում, պարզեցված ձևով կընդունվեն Վրաստանի դպրոցներում։ Ցանկացողները պետք է դիմեն իրենց համար ցանկալի դպրոցին: Վրաստանը աշակերտներին առաջարկում է սովորել հանրակրթական դպրոցներում՝ ինչպես պետական, այնպես էլ այլ լեզուներով։ Ցանկության դեպքում աշակերտների օրինական ներկայացուցիչները կարող են դիմել նաև մասնավոր դպրոցներին։ Այս հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ Վրաստանի կրթության և գիտության նախարարության թեժ գծի միջոցով՝ (995 32) 2 200220։
  • Բացի այդ, Վրաստան Ուկրաինայից ժամանած դպրոցական հասակի երեխաներին և պատանիներին, հոգե-սոցիալական խորհրդատվական ծառայություններ է առաջարկում ուսումնական հաստատության մանդատայինի ծառայությունը։ Անհատական ​​և խմբային խորհրդատվության համար ցանկացողները կարող են զանգահարել՝ Հոգե-սոցիալական ծառայության կենտրոնի թեժ գծին՝ 08 00 00 00 88, որը գործում է 24 ժամյա ընթացքում։
  • Հատկապես կարևոր է նշել, որ ուկրաինացի երեխաների կրթությանը հասանելիության նպատակով, Ուկրաինայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը ստեղծել է տեղեկատվական ուղեցույց, որը նախատեսված է երեխաների, նրանց ծնողների և ուսուցիչների համար: Ուղեցույցը, ուկրաինալեզու կրթական ռեսուրսներին և պորտալներին հասանելիությամբ, արտերկրում գտնվող, Ուկրաինայից ժամանակավոր տեղահանված երեխաների կրթական հնարավորությունները դարձնում է ավելի ձեռնհաս:
  • Հարկ է նշել, որ Ուկրաինայից Վրաստան ժամանած անձինք, ովքեր օգնության կամ ապաստանի վերաբերյալ տեղեկատվության կարիք ունեն, կարող են կապ հաստատել Վրաստանում ՄԱԿ-ի փախստականների գործակալության (UNHCR) հետ. Հեռախոս՝ +995 577415 610 / Էլ. փոստ - geotbrt@unhcr.org

Իր հերթին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանն ակտիվորեն կհետևի Վրաստանում բնակվող ուկրաինացի երեխաների իրավունքների անսասան պաշտպանությանը և կշարունակի համագործակցել Ուկրաինայի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի հետ, այդ թվում՝ Եվրոպայի երեխաների օմբուդսմենների ցանցի գործունեության շրջանակներում։ Տեղեկացնում ենք նաև, որ անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ անձինք 24 ժամվա ընթացքում կարող են կապ հաստատել Վրաստանի Ժողովրդական պաշտպանի հետ, թեժ գծով՝ 1481։


ЗАЯВА НАРОДНОГО ЗАХИСНИКА ГРУЗІЇЩОДО ЗАХИСТУ ПРАВ УКРАЇНСЬКИХ ДІТЕЙ У ГРУЗІЇ

Понад 10 мільйонів людей стали вимушеними переселенцями внаслідок бойових дій в Україні понад 6 мільйонів із них переїхали всередині країни, і понад 3 мільйони за кордон, у тому числі до Грузії. Більшість вимушених пересілих осіб, які шукають безпечний притулок, близько 90% складають діти та жінки.

Травма, завдана війною, особливо тяжка для дітей. Тому необхідно підтримувати вимушених пересілих дітей з України. Забезпечення безпечного середовища та інформування дітей та опікунів про послуги, орієнтовані на них у країні.

На підставі вищевикладеного, Народний захисник хоче надати інформацію внутрішньо переміщеним особам з України в Грузії, про послуги та механізми підтримки, розроблені органами місцевого самоврядування, міжнародною організацією та апаратом омбудсмена в Україні.

  • З метою доступу до права на освіту та інтеграцію в освітній простір учні, які внаслідок бойових дій в Україні з 24 лютого 2022 року не мають можливості продовжити загальну освіту в українських школах, будуть зараховані до грузинських шкіл спрощеним способом. Бажаючі мають подати заявку до бажаної школи. Грузія пропонує учням навчатися в державних школах як державною, так і іншими мовами. За бажанням законні представники учнів також можуть звертатися до приватних шкіл. Детальна інформація з цього питання доступна за гарячою лінією Міністерства освіти і науки Грузії: + (995 32) 2 200220.
  • Крім того, послуги психолого-соціального консультування пропонуються дітям шкільного віку та підліткам з України в Грузії Службою ресурсів ЮЛСП освітньої установи. Для індивідуального та групового консультування бажаючі можуть зателефонувати на гарячу лінію Центру психосоціальної допомоги: 08 00 00 00 88, яка працює цілодобово.
  • Особливо важливо наголосити на тому, що для забезпечення доступу до освіти для українських дітей Апарат Уповноваженого з прав людини Верховної Ради України створив інформаційний довідник. Який призначений для дітей, їхніх батьків та педагогів. Посібник з доступу до україномовних освітніх ресурсів або порталів робить більш доступним навчання для дітей, тимчасово переселених з України за кордон.
  • Слід зазначити, що особи, які прибувають до Грузії з України, яким потрібна допомога чи інформація про надання притулку, можуть звернутися до Агентства ООН (UNHCR) у справ біженців у Грузії за телефоном: +995 577 415 610/Електронна пошта: geotbrt@unhcr.org

Зі свого боку, Народний захисник Грузії активно стежитиме за неухильним захистом прав українських дітей, які проживають у Грузії, і продовжить співпрацю з Офісом Народного захисника України. У тому числі в рамках діяльності Європейської мережі дитячих омбудсменів повідомляємо Вам, що у разі потреби зацікавлені особи можуть зв'язатися з Народним Захисником Грузії з гарячої лінії – 1481 протягом 24 годин.

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)