Նորություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Եվրահանձնաժողովի որոշման վերաբերյալ

Շնորհավորում եմ, այսօր Եվրահանձնաժողովը մեզ պատմական հնարավորություն տվեց մերձենալու եվրոպական ընտանիքին։

Եվրոպան մեզ համար մի վայր է, որտեղ մարդկային կյանքը, արժանապատվությունն ու պատիվը անգին են, մի վայր, որտեղ կառավարումն իսկապես ժողովրդավարական է, իսկ օրենքը՝ գերագույն և համընդհանուր:

Ուզում եմ մեջբերել մեծն Իլիայի խոսքերը. «Յուրաքանչյուր մարդ, ում աչքերի վրա ոչինչ ծածկված չէ, տեսնում է, որ այն կյանքը, որը երեկ էր, այլևս այսօր չէ, որ այն փոխվում է, առաջ է շարժվում և բերում ամեն ինչի նորացում»։

Շնորհավորում եմ ձեզ նորացման դարաշրջան մտնելու առաջին քայլի կապակցությամբ և հուսով եմ, որ դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը հաշվի կառնի Եվրահանձնաժողովի որոշումը և Վրաստանը կստանա կարգավիճակ։ Եվ հետո պատրաստվեք նոր մարտահրավերների և փոփոխությունների:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)