Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայտարարությունը՝ Դմանիսիում տեղի բնակչության միջև տեղի ունեցած առճակատման վերաբերյալ
Ինչպես հասարակությանը հայտնի է, մայիսի 16-ին և 17-ին Դմանիսիում տեղի բնակչության միջև տեղի են ունեցել բռնի միջադեպեր, ինչը պահանջում է անհապաղ և արդյունավետ քայլեր պետական մարմինների կողմից, դեպքը արդյունավետորեն հետաքննելու և հետագայում նման դեպքերը կանխելու համար:
2021 թվականի մայիսի 18-ին, ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Դմանիսի, հանդիպել բնակչության հետ և խոսել հակամարտության մասին: Ստացված տեղեկատվության համաձայն, հակամարտությունը ենթադրաբար սկսվել է կենցաղային հողի վրա և վերածվել 2-օրյա չկառավարվող բռնի առճակատման: Նման զարգացումները Դմանիսի բազմազգ բնակչության շրջանում առճակատման վտանգ են ստեղծել: Ուստի կարևոր է, որ պետությունը հատուկ ուշադրություն դարձնի հակամարտության պատճառների ճիշտ գնահատմանը և ըմբռնմանը, ինչպես նաև ավելի ակտիվ քաղաքականություն վարի քաղաքացիական ինտեգրման ուղղությամբ:
Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, միջադեպի ընթացքում մի շարք դեպքերում իրավապահ մարմինների արձագանքը արդյունավետ չի եղել: Հակամարտության մեջ ներգրավված անձինք ոստիկանության ներկայությամբ ֆիզիկապես հարձակվել են միմյանց վրա, որոնք ի վիճակի չեն եղել ժամանակին արձագանքել և լիցքաթափել իրավիճակը:
Հատկապես մտահոգիչ են, դեպքերը լուսաբանելու նպատակով տեղում գտնվող լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա ֆիզիկական հարձակումների և սարքավորումների վնասման փաստերը: Ժողովրդական պաշտպանը կոչ է անում իրավապահ մարմիններին, լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակման ցանկացած դեպք, չմնա առանց արդյունավետ հետաքննության: Կարևոր է նաև պատասխանատվության ենթարկել լրագրողների վրա հարձակում իրականացրած անձանց: Ժողովրդական պաշտպանը կուսումնասիրի ընթացող հետաքննությունը:
Բացի այդ, ժողովրդական պաշտպանը քննադատորեն է գնահատում, բարձրաստիճան քաղաքական պաշտոնյայի կողմից, Դմանիսիի տեղական բնակիչների միջև առաջացած, ենթադրյալ հանցավոր բնույթի առճակատման կապակցությամբ, օտար երկրի հիշատակումը և նրա հետ ցանկացած տեսակի կապի ներկայացումը:
Այս փուլում կարևոր է արդյունավետ քայլեր ձեռնարկել, ենթադրյալ իրավախախտումների վրա, արդարադատության կատարման ուղղությամբ, կատարվածի իրավական գնահատման և արդյունավետ հետաքննության ուղղությամբ: Բացի այդ, ընթացիկ իրադարձությունները հստակ ցույց են տվել, որ քաղաքացիական ինտեգրման քաղաքականությունը, հետագայում նման դեպքերը կանխելու համար, անհրաժեշտ է վերլուծել և ամրապնդել: