Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ճեպազրույցը ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ
«Երկրում բեւեռացումն ու առճակատումը հասել է ծայրահեղ վտանգավոր կետի։ Վրաստանը փոքր երկիր է, և նման պայմաններում հակամարտությունը հասնում է հասարակության բոլոր ոլորտներին։ Իհարկե, առաջին հերթին պատասխանատվությունը կրում է իշխանությունը, սակայն առանձնահատուկ դերակատարում ունեն նաև լրատվամիջոցները, որոնք նպաստում են հասարակական կարծիքի ձևավորմանը։ Լրատվամիջոցները պետք է տարածեն օբյեկտիվ և ատելության խոսքից զերծ տեղեկատվություն։ Անհատական մակարդակով արտահայտվելիս մեր կարծիքը չպետք է ներծծվի ատելության լեզվով, ուրիշներին նսեմացնելու և նվաստացնելու ցանկությամբ: Մենք բոլորս, այդ թվում՝ պետական ծառայողները, հավասար ենք օրենքի առաջ, բոլորս իրավունք ունենք մեր կարծիքն արտահայտելու, և պետությունը պարտավոր է պաշտպանել այդ հիմնարար իրավունքները։
Ինչ վերաբերում է երեկ լրատվամիջոցներով հեռարձակված կադրերին, որտեղ ուղիղ եթերում տեսանք քաղաքական կուսակցությունների և տարբեր քաղաքացիական կազմակերպությունների գրասենյակներում ընթացող քննչական գործողությունները՝ ելնելով հարցի կարևորությունից և զգայունությունից, կոչ եմ անում քննչական մարմիններին իրականացնել ընթացող նախաքննությունը հնարավորինս թափանցիկ, յուրաքանչյուր անձի դատավարական իրավունքներն ու երաշխիքները մանրակրկիտ պաշտպանելու և հանրությանը ժամանակին իրազեկելու համար:
Բացի այդ, ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Ժողովրդական պաշտպանի գրասենյակը շարունակում է այցելել բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված և վիրավորված անձանց։ Մինչ այժմ մենք տեսակցել ենք 260 հոգու։ Ափսոս, որ այս քաղաքացիներից 188-ը նշում են ոստիկանների ոչ պատշաճ վերաբերմունքը։
Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն այցելություններ են կատարել Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսիում, Օզուրգեթիում, Գորիում, Բաղդաթիում, Զեստափոնում, Սամտրեդիայում, Մցխեթայում, Բակուրիանիում, Խաշուրիում, Գուրջաանում, Սիղնաղիում, Սագարեջոյում և Դուշեթիում գտնվող ժամանակավոր պահման կենտրոններ և քաղաքացիական կլինիկաներ։
Իմ ներկայացուցիչներն այցելել են Նիկա Գվարամիային, Գելա Խասայային, Զուրաբ Դաթունաշվիլիին, ինչպես նաև կալանքի առաջին ժամերին քրեական օրենսդրությամբ կալանավորված 7 անձանց։
Նիկա Գվարամիայի խոսքով՝ նա ձերբակալվել է ապօրինի։ Ձերբակալության ընթացքում նա ենթարկվել է ֆիզիկական և բանավոր բռնության։ Նշված դեպքերի առնչությամբ Ժողովրդական պաշտպանի գրասենյակը դիմել է Հատուկ քննչական ծառայություն։
Ձերբակալված Գելա Խասայան շտապ բուժօգնություն է խնդրել, ինչի կապակցությամբ անմիջապես կապ է հաստատվել ոստիկանության ներկայացուցիչների հետ և հրավիրվել համապատասխան բուժկետ։
Բազմիցս բացատրել եմ և այստեղ էլ կկրկնեմ՝ անհանգստացնող են իրավապահների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու մեթոդները։
Տագնապալի է, որ բազմաթիվ կալանավորներ մատնանշում են ծեծն ու դաժան վերաբերմունքը, որից դուրս նշված մեթոդները հստակ երևում են լրատվամիջոցների հրապարակած կադրերում։
Բացի այդ, կառանձնացնեմ երեկ ձերբակալված Ալեկո Էլիսաշվիլիի ձերբակալության ժամանակ ոստիկանության կիրառած անհամաչափ ուժը։ Մենք նրան այցելել են անմիջապես։ Նա վնասվածքներ ունի դեմքին, կապտուկների և քերծվածքների տեսքով, և նա ցույց է տալիս մեջքի վնասվածքը ծեծի հետևանքով։ Ոստիկանության կողմից Ալեկո Էլիսաշվիլիի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին արդեն տեղեկացրել ենք Հատուկ քննչական ծառայությանը։ Ժողովրդական պաշտպանի գրասենյակը կհետեւի քննությանը:
Երեկ նույնպես բոլորս տեսանք մետրոյի ելքի մոտ հանրահավաքի գնացող քաղաքացիների իրավունքների ոտնահարման փաստեր։
Կոչ եմ անում Ներքին Գործերի նախարարությանը խստորեն գործել սահմանված կանոններով և առանց օրենքով սահմանված հիմքի քաղաքացիների զանգվածային ստուգումներ չանցկացնել՝ ոստիկանական, այդ թվում՝ սույն օրենքով նախատեսված մակերեսային և զննության ընթացքում Վրաստանի «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն:
Եվ վերջապես կցանկանայի արձագանքել դպրոցներում ընթացող գործընթացներին։
Թե՛ միջազգային, թե՛ տեղական օրենսդրությունը երաշխավորում է աշակերտների հավաքների և կարծիք հայտնելու իրավունքը, բայց միևնույն ժամանակ արգելվում է դպրոցները քաղաքականացնելը, ինչպես նաև երրորդ անձանց միջամտությունը ուսումնական գործընթացին։ Չի թույլատրվում աշակերտին դպրոցից դուրս ուղարկել կամ խնդրել, որ նա թողնի դպրոցը՝ առանց ծնողներին տեղյակ պահելու։ Որպես Ժողովրդական պաշտպան և որպես ծնող՝ ես հատկապես հետևում եմ դպրոցներում տեղի ունեցող իրադարձություններին և պարբերաբար կկիսվեմ հանրության հետ։
Եվ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել լրագրողներին ու օպերատորներին, ովքեր նման ծանր պայմաններում լուսաբանում են ընթացիկ իրադարձությունները, մաղթում խաղաղություն ու առողջություն»։