Նորություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահի հետ

2022 թվականի հունվարի 26-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան Ստրասբուրգում հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահ Քլեր Բազի Մալարի հետ։

Ժողովրդական պաշտպանը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել Վրաստանի Ժողովրդական պաշտպանի մանդատը և խոսել Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և անկախ իրավապաշտպան կառույցների առջև ծառացած մարտահրավերների մասին։ Նինո Լոմջարիան ընդգծել է օրենքի գերակայության և մարդու իրավունքների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորությունը, որոնց վրա Ժողովրդական պաշտպանը հաճախ է հիմնվում իր առաջարկություններում կամ զեկույցներում:

Համագործակցությունը խորացնելու և «Վենետիկի սկզբունքները» հանրահռչակելու նպատակով Ժողովրդական պաշտպանը Վենետիկի հանձնաժողովի նախագահին հրավիրել է Վրաստան։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)