Վրաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունը Վրաստանի Ժողովրդական պաշտպանի թեկնածուների ընտրության գործընթացի վերաբերյալ
Վրաստանի Սահմանադրության, «Վրաստանի Ժողովրդական պաշտպանի մասին» Վրաստանի օրգանական օրենքի, Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի և «2022 թվականին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Վրաստանի խորհրդարանին թեկնածուների ներկայացման կարգի» հաստատման մասին Վրաստանի խորհրդարանի նախագահի հրամանի համաձայն, 2022 թվականի սեպտեմբերի 15-ին մեկնարկել է Վրաստանի խորհրդարանի կողմից Վրաստանի Ժողովրդական պաշտպանի թեկնածուների ընտրության գործընթացը:
Վրաստանի Սահմանադրության համաձայն.
Ա) Վրաստանի Ժողովրդական պաշտպան է ընտրվում Վրաստանի քաղաքացին.
Բ) Չի թույլատրվում նույն անձին երկու անգամ անընդմեջ ընտրել որպես Վրաստանի Ժողովրդական պաշտպան:
Վրաստանի Ժողովրդական պաշտպանի թեկնածու առաջադրվել ցանկացողների դիմումները կընդունվեն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 29-ը։
Թեկնածուի դիմումը պետք է ներառի. Թեկնածուի անուն ազգանունը, կրթությունը, գիտական աստիճանը (առկայության դեպքում), աշխատավայրը և պաշտոնը, կոնտակտային հասցեն և հեռախոսահամարը: Այս դիմումը պետք է ստորագրված լինի թեկնածուի կողմից: Այն պետք է ուղեկցվի հետևյալով.
Ա) Վրաստանի քաղաքացու անձը հաստատող վկայականի կամ անձնագրի պատճենը.
Բ) Կրթությունը հաստատող փաստաթղթերի պատճենները.
Գ) Թեկնածուի ինքնակենսագրությունը (CV).
Դ) Թեկնածուի հայեցողությամբ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում գործնական փորձը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր, հայեցողության համաձայն:
Դիմում ներկայացնելով թեկնածուն իր համաձայնությունն է տալիս օրենքով սահմանված կարգով իր անձնական տվյալների առբերմանը և մշակմանը:
Դիմումը ներկայացվում է Վրաստանի խորհրդարանի նախագահի անունով՝ գրավոր հետևյալ հասցեով՝ Թբիլիսի, Ռուսթավելի պողոտա թիվ 8 կամ էլ.փոստի հասցեով՝ contact@parliament.ge։