Վրաստանի ժողովրդական պաշտպանին կից կրոնական խորհրդի հայտարարությունը
Ժողովրդական պաշտպանին կից կրոնական խորհրդի անդամ, կրոնական միությունները արտահայտում ենք մեր խորը մտահոգությունն ու սրտացավը, Վրաստանի ժողովրդական պաշտպան, Նինո Լոմջարիայի և նրա աշխատակազմի, ինչպես նաև ընդհանրապես Օմբուդսմենի ինստիտուտի վրա կատարվող հաճախակի դարձած անհիմն հարձակումների կապակցությամբ:
Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել բոլորին, որ ժողովրդական պաշտպանը սահմանադրական ինստիտուտ է. Նրա պարտականությունն է անկեղծորեն, առանց որևէ կողմնակալության պաշտպանել մարդկանց, ում իրավունքները ոտնահարվում են, պաշտպանել նրանց ցանկացած ճնշումից և ազդեցությունից:
Հատկապես մտահոգիչ և անընդունելի է այն փաստը, որ բացահայտ անհանդուրժողականությունը, ատելությունը և հետապնդման և բռնության կոչերը, հաճախ քողարկվում են կրոնի և հայրենասիրության անվան տակ: Կրոնն ու երկրի հանդեպ սերը չպետք է կապ ունենան ատելության հետ:
Մենք վստահ ենք, որ ժողովրդական պաշտպանի վրա հարձակումը, ի վերջո, կավարտվի առանց որևէ արդյունքի, քանի որ հույսը դնում ենք Վրաստանի այն քաղաքացիների վրա, ովքեր բացասական և քննադատորեն են գնահատում ատելության և անհանդուրժողականության մասին զանգվածային արտահայտությունները:
Մենք մեկ անգամ ևս մեր հարգանքն ենք հայտնում անձամբ ժողովրդական պաշտպանին և ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին և հավատում ենք, որ Օմբուդսմենի աշխատանքը հատուկ դեր ու կարևորություն ունի մեր հասարակության ժողովրդավարական զարգացման համար:
Վրաց մահմեդականների միություն
Վրաստանի մահմեդականների գերագույն հոգևոր վարչություն
Լատինական կաթոլիկների Անդրկովկասի առաքելական վարչություն
Վրաստանի եզդիների հոգևոր խորհուրդ
Ավետարանական եկեղեցի
Ավետարանական բապտիստական եկեղեցի
Ավետարանական լյութերական եկեղեցի
Ավետարանական բողոքական եկեղեցի
Աստվածաշնչի հավատքի եկեղեցի
Ահմադիա մահմեդականների միություն
Ավետարանական եկեղեցի կյանքի խոսք
Ընկերների հասարակություն - Կվակերներ
Սվեդենբուրգի կրոնական հասարակություն
Փրկված քրիստոնյաների աստվածային եկեղեցի
Փրկության բանակ
Ավետարանական եկեղեցի «անսասան հիմք»