Նորություններ

Տեղեկատվական հանդիպումներ Շիդա Քարթլիի գենդերային հավասարության խորհրդի անդամների հետ

2020 թվականի սեպտեմբերին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գենդերային վարչության ներկայացուցիչներ՝ Սոֆիո Ռուսեցկին և Թամար Ցխովրեբաձեն տեղեկատվական հանդիպումներ անցկացրին հեռակա Շիդա Քարթլիի (Խաշուրիի, Քարելիի, Կասպիի, Գորիի) համայնքապետարանների գենդերային հավասարության խորհրդների անդամների հետ:

Հանդիպման նպատակն էր տեղեկատվություն ստանալ Նոր Կորոնա-վիրուսային համաճարակի ընթացքում գենդերային հավասարության խորհուրդների առջև ծառացած մարտահրավերների և քաղաքապետարաններում առաջացած խնդիրների մասին: Հանդիպումների մասնակիցները հատուկ մարտահրավեր են անվանել աղքատությունը և սոցիալական իրավիճակի բարդացումը: Նրանք խոսեցին ընտանեկան բռնության դեպքերի աճի և հասարակության մեջ առկա նախապաշարմունքների և կարծրատիպերի մասին:

Երկրում առաչացած խոչընդոտների պատճառով՝ քաղաքապետարանների գենդերային հավասարության խորհուրդները չեն կարողացել իրականացնել պլանավորված գործողությունները, և չնայած խորհուրդի անդամները ակտիվորեն փորձում են մասնակցել վերը նշված խնդիրների լուծմանը, դրանց պատշաճ գործունեությունը դեռ խոչընդոտվում է քաղաքապետարաններում գենդերային հավասարության գործողությունների ծրագրի բյուջեի բացակայության պատճառով:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գենդերային վարչությունը շարունակում է հեռավոր հանդիպումներ անցկացնել Վրաստանի տարբեր շրջաններում գենդերային հավասարության խորհրդի անդամների հետ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)