Նորություններ

Տեղեկատվական հանդիպում՝ կապված պատշաճ բնակարանների, սննդի հասանելիության, տարեցների և էկոմիգրանտների իրավունքների հետ

2023 թվականի մայիսի 2-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության աշխատակիցները, Բաթումիում հանդիպում են ունեցել Աջարիայի և Գուրիայի մունիցիպալիտետների փոխքաղաքապետերի և քաղաքապետարանի այլ ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներ են տեղի ունեցել նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետության առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարարի և շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների վարչության պետի հետ։

Հանդիպմանը վարչության պետ Լիկա Ծիկլաուրին մասնակիցներին ներկայացրեց Ժողովրդական պաշտպանի գրասենյակի տարեկան զեկույցի համապատասխան գլուխներն ու առաջարկությունները՝ կապված պատշաճ բնակարանային իրավունքի, սննդի մատչելիության, տարեցների իրավունքների և էկոմիգրանտների կապակցությամբ: Քննարկման ընթացքում խոսվեց նշված ուղղությամբ առկա մարտահրավերների և դրանց լուծման ուղիների մասին։

Հանդիպումներին մասնակցել են Աջարիայի Ինքնավար Հանրապետության բոլոր մունիցիպալիտետների, ինչպես նաև Լանչխութիի և Չոխատաուրիի մունիցիպալիտետների ներկայացուցիչներ։

Միջոցառումն անցկացվել է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև կնքված համաձայնագրի ծրագրի շրջանակներում։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)