Նորություններ

Համաշխարհային օր «առանց ծխախոտի»

Մայիսի 31-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված՝ «Առանց ծխախոտ» օրը, Վրաստանի ժողովրդական պաշտպանը կցանկանար մեկ անգամ ևս ընդգծել ծխախոտի արտադրանքի վնասակար հետևանքները և դրանց պատճառած ռիսկերը:

Չնայած նրան, որ վերջին տարիներին երկրում ծխախոտի դեմ պայքարի օրենսդրությունը էապես բարելավվել է, և այդ կանոնակարգերի ներդրման հետևանքով շոշափելի են փոփոխությունները, «Ծխախոտի վերահսկման մասին» Վրաստանի օրենքի կատարման իրավիճակի մասին, Վրաստանի խորհրդարանի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի զեկույցը ցույց է տալիս, որ երկրում մինչև այժմ կան մարտահրավերներ, ծխախոտի վերահսկման, հատկապես ծխախոտի վնասակար ազդեցությունից անչափահասների պաշտպանության ոլորտում: Վրաստանի ժողովրդական պաշտպանը հույս ունի, որ մոտ ժամանակներս օրենսդիր մարմինը կքննարկի տաքսիներում և մեքենաներում անչափահասների ներկայությամբ ծխախոտի օգտագործման արգելքը:

Ցավալի է, որ վերջին տարիների տվյալներով, ծխախոտի օգտագործման կանոնակարգերի խախտումները հիմնականում արձանագրվել են հանրային հատվածում և բժշկական հաստատություններում: Վրաստանի ժողովրդական պաշտպանը իրավասու գործադիր մարմիններին կոչ է անում պատշաճ կերպով վերլուծել այն խնդրահարույց հարցերը, որոնք պատկերված են «Ծխախոտի վերահսկման մասին» Վրաստանի օրենքի կատարման վիճակի վերաբերյալ, Վրաստանի խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի զեկույցում և շնորհված լիազորությունների շրջանակներում արդյունավետորեն իրականացնեն ծխախոտի օրենսդրությամբ հաստատված կարգավորումների կատարման դիտարկումը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)