Նորություններ

Մայրենի լեզվի միջազգային օր -Վրաստանում լեզվական բազմազանության պաշտպանության ու զարգացման խթանում

2024 թվականի փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ, Վրաստանի Ժողովրդական պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհուրդը, Լեզվի պետական ​​դեպարտամենտի հետ համատեղ նիստ է անցկացրել՝ նվիրված Վրաստանում լեզվական բազմազանության պաշտպանությանն ու զարգացմանը:

Միջոցառմանը քննարկվել են Վրաստանի լեզվական բազմազանության պաշտպանության ու զարգացման մարտահրավերները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները։

«Մենք ապրում ենք բազմամշակութային, բազմազգ, բազմակրոն և բազմալեզու երկրում, հենց այս բազմազանությունն է զորացնում մեր երկիրը»,- իր խոսքում ասել է Լևան Իոսելիանին, նշելով, որ ինքնության պահպանման կարևոր գործոններից է. Վրաստանում ապրող տարբեր ազգությունների քաղաքացիների մայրենի լեզվի պաշտպանությունն ու պահպանումը։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը մեծ ուշադրություն է դարձնում և ակտիվորեն աշխատում է այնպիսի քաղաքականություն սահմանելու ուղղությամբ, որը ցանկալի միջավայր կստեղծի փոքր լեզուների պահպանման համար։

Ժողովրդական պաշտպանն ընդգծել է նաև պետական ​​լեզվի իմացության ամրապնդման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ինտեգրմանը և երկրի զարգացման բոլոր փուլերում նրանց ընդգրկմանը։

Ողջույնի խոսքով հանդես եկան՝ Լեզվի պետական ​​դեպարտամենտի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին, հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով փոխնախարար Լիա Գիգաուրին, կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարար Թամար Մախարաշվիլին և Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բայա Կվիցիանին։

Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի խորհրդարանի, կառավարության, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման ավարտին Ժողովրդական պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհուրդը պարգևատրել է տարբեր լեզուների և գրականության կարկառուն ուսուցիչների։

Միջոցառումն անցկացվել է Վրաստանի Ժողովրդական պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Միասնությունը բազմազանության մեջ է» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիան:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)