Նորություններ

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են կալանավորվածներին

2025 թվականի հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Թբիլիսիում և Բաթումիում կալանավորված 10 քաղաքացու, այդ թվում՝ մեկ անչափահասի և կալանքի ընթացքում վիրավորված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան Գիա Ջվարշեիշվիլիին։

Ձերբակալվածներից հինգը պնդում են, որ ոստիկանների կողմից հնարավոր վատ վերաբերմունքի է արժանացել։ Օրինակ՝ նրանցից մեկը հայտարարել է, որ ոստիկանների ենթադրյալ բռնության հետեւանքով կրծքավանդակի, գլխի ցավեր ունի, ձեռքերի վրա կան նաև քերծվածքներ։

Նրանցից երեքը ցանկանում են հետաքննություն սկսել, ինչի մասին Ժողովրդական պաշտպանի գրասենյակն արդեն իսկ տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայությանը՝ հետագա իրավական գործողությունների համար։

Ձերբակալվածներից շատերը նշում են, որ ոստիկանությունը չի բացատրել իրենց ձերբակալության հիմքերն ու իրավունքները։ Չորս բերման ենթարկվածները մատնանշում են նաև ոստիկանության կողմից ոչ էթիկական վերաբերմունքը և բանավոր վիրավորանքը։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը շարունակում է կալանավորներին տեսակցելու և հանրությանը լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու գործընթացը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)