Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպումներ է ունեցել Թելավիում

2023 թվականի հուլիսի 7-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին Թելավիում դիտել է այսպես կոչված զինվորական ավանը, ծանոթացել բնակչության կենցաղային պայմաններին։

«Այսօր տեսա, թե ինչ ծանր վիճակ է զինվորական ավանում, որտեղ բնակիչներն օրինականացրել են բնակարանները, բայց հողը Պաշտպանության նախարարության սեփականությունն է։ Նախարարության և քաղաքապետարանի միջև առկա անորոշության պատճառով հնարավոր չէ շտկել ենթակառուցվածքային կամ հաղորդակցական խնդիրները։ Ի վերջո, մինչև գերատեսչությունները չհասկանան իրենց պարտավորությունները, քաղաքացիները ստիպված են ապրել անտանելի պայմաններում։

Կոչ եմ անում բոլոր համապատասխան գերատեսչություններին ուշադրություն դարձնել զինվորական ավանում ապրող մարդկանց վրա և ընդունել բնակչության համար շահավետ որոշումներ»,- հայտարարել է Լևան Իոսելիանին։

Այս և այլ հարցերի շուրջ Ժողովրդական պաշտպանն այսօր հանդիպել է Կախեթիի նահանգապետ Գիորգի Ալադաշվիլիի հետ։

Ժողովրդական պաշտպանը այցելել է նաև Թելավիի ժամանակավոր պահման վայր և ՆԳ նախարարության Կախեթիի շրջանային վարչություն։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)