arm_სიახლეები

Մարդու իրավունքների պաշտպանը և ՄԱԿ-ի կանայք կազմակերպությունը անցկացրեցին “ֆեմիցիդների կանխարգելում եւ մոնիտորինգ» առցանց կոնֆերանս

Գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավի շրջանակներում, Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, ՄԱԿ-ի կանանց կազմակերպության աջակցությամբ, անցկացրեց առցանց «Ֆեմիցիդների կանխարգելում և մոնիտորինգ» կոնֆերանսը: Առցանց կոնֆերանսի նպատակն էր քննարկել տեղական և միջազգային մոնիտորինգի պրակտիկաները, որոնք գոյություն ունեն կանանց գենդերով պայմանավորված սպանությունները (ֆեմիցիդի) կանխարգելում համար:

Միջոցառմանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ բռնության, կանանց նկատմամբ բռնության պատճառների և հետևանքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչը` վերանայելով տարբեր երկրներում գործող միջազգային ֆեմինիստական մեխանիզմները և հաջող փորձը: Բացի այդ, կոնֆերանսին ելույթ ունեցան Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Սաբինե Մահլին, Վրաստանում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրոմը և Վարչապետի մարդու իրավունքների և գենդերային հավասարության հարցերով խորհրդական Լելա Աքիաշվիլին: Վրաստանի, Արգենտինայի և Սերբիայի փորձագետները խոսեցին տեղական և միջազգային փորձի մասին: Ելույթ ունեցողները կարեւորեցին ֆեմիցիդների վերահսկման մեխանիզմի կարևորությունը և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Հանդիպմանը մասնակցում էին պետական գերատեսչությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ինչպես նաև Վրաստանում հավատարմագրված միջազգային առաքելությունների ներկայացուցիչներ:

«Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հիմնադրեց կանանց նկատմամբ բռնության, բռնության պատճառների և հետևանքների վերաբերյալ ֆեմիցիդների մոնիտորինգի մեխանիզմ` ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչի 2015 թ. -ի առաջարկով: Այս 5 տարվա ընթացքում մենք արդեն պատրաստել ենք 5 հատուկ զեկույց և թողարկել մի շարք առաջարկություններ, որոնցից մի քանիսն իրականացվել են», - իր ողջույնի խոսքում ասաց Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ֆեմիցիդների դեպքերի մոնիտորինգի արդյունքում զոհերի նկատմամբ կարծրատիպային վերաբերմունքի, դեպքերի պատշաճ որակավորման և գենդերային հիմքով հանցագործությունների անվանումների հետ կապված խնդիրներ կան: Հարկ է նշել,, որ Վրաստանի գլխավոր դատախազության տվյալներով, 2020 թ.-ի առաջին 9 ամիսների ընթացքում (հունվար-սեպտեմբեր) սպանվել է 19 կին, այդ թվում` ընտանեկան հանցագործության հատկանիշներով 12 դեպք, և այլ դրդապատճառներով 7 դեպք: Բացի այդ, հաղորդվել է կանանց սպանության 20 փորձ, որից 11-ը կատարվել են ընտանեկան հանցագործությունների հիմքով:

Ամփոփելով կոնֆերանսը՝ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան նշեց, որ չնայած ֆեմիցիդների դեպքերի վերաբերյալ տվյալների հավաքագրման բարելավմանը, համակարգային թերությունները պարզելու համար անհրաժեշտ է ամբողջական աշխատանք:

Հիշեցնենք, որ ֆեմիցիդինգի մոնիտորինգը իրականացվում է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից 2016 թվականից՝ ՄԱԿ-ի կանանց կազմակերպության աջակցությամբ: Մոնիտորինգի նպատակն է գնահատել խնդրի իրական մասշտաբը, օգտագործված պաշտպանության առումով առկա բացերը կամ կանխարգելիչ միջոցառումները:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)