Նորություններ

Հանդիպում Նիդերլանդների Թագավորության դեսպանի և արտակարգ բանագնացի հետ

2024 թվականի մարտի 27-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին և Ժողովրդական պաշտպանի տեղակալ Իրինե Չիխլաձեն, հանդիպել են Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Մելինե Առաքելյանի և Վրաստանում այցով գտնվող հավատքի և կրոնի հարցերով Նիդեռլանդների արտակարգ բանագնաց Բեա Տեն Տուշերի հետ։

Հանդիպմանը Ժողովրդական պաշտպանը հյուրերին ներկայացրել է հավատքի և կրոնի ազատության ուղղությամբ գրասենյակի մանդատն ու գործունեությունը, խոսել հիմնական մարտահրավերների մասին, այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման, տարբեր կրոնական միավորումների հետ կապված օրենսդրական նորմերի, և կրոնական հողի վրա կատարված ենթադրյալ ատելության հանցագործությունների հետաքննության հարցերը։

Բեա Տեն Տուշերը խոսել է եվրոպական ինտեգրման ճանապարհին կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևորության և այս գործընթացում Ժողովրդական պաշտպանի՝ որպես անկախ և օբյեկտիվ ինստիտուտի դերի մասին։ Լևան Իոսելիանին ընդգծել է Ժողովրդական պաշտպանի նախաձեռնությամբ ստեղծված հարթակների հնարավորությունները՝ ստեղծելու հանդուրժողական միջավայր և խոսելու կրոնական և էթնիկ փոքրամասնությունների թեմաներից։

Դեսպանն ու հատուկ բանագնացն իրենց աջակցությունն են հայտնել Ժողովրդական պաշտպանին և նրա գրասենյակին։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության շուրջ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)