Հանդիպում Լիտվայի Հանրապետության դեսպանի հետ
2021 թվականի հոկտեմբերի 11-ին, Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան և Ժողովրդական պաշտպանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեն հանդիպել են, Վրաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Անդրիուս Կալինդրայի հետ:
Հանդիպմանը քննարկվել է երկրում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ընդհանուր վիճակը, զրուցել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կարևորության մասին և համաձայնեցվել են ապագա համագործակցության ծրագրերը:
Ժողովրդական պաշտպանը շնորհակալություն հայտնեց դեսպանին այն մեծ աջակցության համար, որը Լիտվայի Հանրապետությունը հետևողականորեն ցուցաբերել է Վրաստանին, մի կողմից` երկրի ներսում ժողովրդավարական արժեքների հաստատման գործում, նաև եվրաինտեգրման գործընթացում: