Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի հանդիպումը

2020 թվականի 21-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան հանդիպեց Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Կելի Դեգնանին:

«Ես շնորհակալություն հայտնեցի դեսպանին Վրաստանի քաղաքական գործընթացին, կայունությանը, մարդու իրավունքներին և ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու գործում նրա դրական դերի համար: Մենք խոսեցինք երկրում մարդու իրավունքների իրավիճակի, նախընտրական գործընթացների, դատական համակարգում առկա մարտահրավերների, զանգվածային լրատվամիջոցների միջավայրի մասին: Դեսպանին հատկապես հետաքրքրում էր, թե Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը իր գործունեության իրականացման գործընթացում բախվում է խոչընդոտների կամ մարտահրավերների հետ», - հանդիպումից հետո ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Դեսպան Կելի Դեգնանը խոսեց ժողովրդական հասարակության կառուցման գործում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարևոր դերի մասին, կարևորեց մշտադիտարկման և հասարակության իրազեկման գործունեությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ինչպես նաև երկրում ժողովրդավարական գործընթացների և մարդու իրավունքների զարգացմանը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)