Նորություններ

Ժողովրդական պաշտպանի հանդիպումները Վաշինգտոնում, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Վաշինգտոն կատարած այցի ավարտին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Սթիվեն Նիքսի, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) Եվրասիայի ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Եվա Բուզայի, Եվրասիայի ծրագրի ավագ տնօրեն Մելիսա Սելին Մուսիոյի և Freedom House-ի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտի հետ: Նա հանդիպել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպական և Եվրասիական բյուրոյի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ։

Նախընտրական շրջանով պայմանավորված՝ միջազգային կազմակերպությունները հետաքրքրված են Վրաստանի մեդիա միջավայրով, հասարակական կազմակերպությունների վիճակով, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրներով և խոսքի ազատության ուղղությամբ առկա մարտահրավերներով։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների ռազմավարության մանրամասները, ինչպես նաև ԵՄ անդամակցության համար առաջարկվող 12 կետից բաղկացած ծրագրի իրականացման ընթացքը։

Վաշինգտոն կատարած իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում Ժողովրդական պաշտպանը հանդիպումներ է ունեցել Սպիտակ տանը, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի և Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների և ռազմավարական գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)