Նորություններ

Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի հետ

2025 թվականի սեպտեմբերի 19-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն հանդիպեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարության Կենտրոնական Ասիայի և Արևելյան հարևանության հարցերով դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Էնդրյու Նեզերքոթի հետ։

Հանդիպման ժամանակ Թամար Գվարամաձեն բրիտանացի դիվանագետին ներկայացրեց Ժողովրդական պաշտպանի գրասենյակի մանդատը, լիազորությունների շրջանակը և գործունեության հիմնական ոլորտները։ Նրանք նաև քննարկեցին երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը և վերջին օրենսդրական փոփոխությունները, որոնք ազդում են մարդու իրավունքների պաշտպանության վրա։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)