Նորություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի պաշտոնական այցը Թուրքիայի Հանրապետություն

2022 թվականի ապրիլի 8-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպումներ է ունեցել Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շերիֆ Մալկոչի և Թուրքիայի օմբուդսմենների հետ. Նա հանդիպել է նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) Մարդու իրավունքների հետաքննող հանձնաժողովի նախագահ Հական Չավուշօղլուի և կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների հանձնաժողովի ղեկավար Ֆաթմա Աքսալի հետ։

Երկկողմ աշխատանքային այցի շրջանակներում, Թուրքիայի օմբուդսմենի ինստիտուտի և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը կապահովի երկու կառույցների միջև գործարար հարաբերությունների խորացումը և Վրաստանի և Թուրքիայի քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Օմբուդսմենի ինստիտուտում կայացած հանդիպումներում քննարկվել են նաև ապագա համագործակցության հեռանկարները, ինստիտուտների գործունեությունը, առաջնահերթությունները և մարդու իրավունքներին վերաբերող այլ հարցեր։

Հուշագիրը նախատեսում է ակտիվ համագործակցություն տարբեր ոլորտներում և միմյանց լավագույն փորձի փոխանակում, ինչը կօգնի երկու կառույցներին արդյունավետորեն իրականացնել իրենց մանդատները։

Խորհրդարանում կայացած հանդիպումներում քննարկվել են հանձնաժողովների աշխատանքի առանձնահատկությունները, օմբուդսմենի հետ նրանց հարաբերությունների ու համագործակցության հարցերը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)