Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Թուրքիայի մարդու իրավունքների և իրավահավասարության ինստիտուտի նախագահի հետ

Անկարա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Վրաստանի Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Թուրքիայի Մարդու իրավունքների և իրավահավասարության ինստիտուտի նախագահ Մուհարեմ Քիլիչի և ինստիտուտի աշխատակիցների հետ։

Կողմերը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը կխորացնի Թուրքիայի մարդու իրավունքների և իրավահավասարության ինստիտուտի և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի միջև համագործակցությունը և կապահովի միմյանց լավագույն փորձի մասին տեղեկատվություն փոխանակելը:

Ապրիլի 8-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ապագա համագործակցության, հաստատությունների գործունեության ու մանդատի հարցեր, ապագա անելիքներ և այլն։

Հանդիպմանը Թուրքիայի և Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան կառույցների ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով իրավահավասարության, կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքի, մարդու իրավունքների իրազեկման միջոցառումների, միջազգային և տարածաշրջանային մակարդակներում հաստատությունների աշխատանքի և այլնի վերաբերյալ:

Թուրքիա կատարած այցի շրջանակներում Ժողովրդական պաշտպանը հանդիպել է նաև Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Ջանջգավայի հետ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)