Նորություններ

Ժողովրդական պաշտպանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ-ի տարածաշրջանի իրավապաշտպան ազգային կառույցների ղեկավարների հանդիպմանը

2022 թվականի սեպտեմբերի 5-6-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցավ ԵԱՀԿ-ի տարածաշրջանի մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ղեկավարների հանդիպումը, որտեղ քննարկվեցին մարդու իրավունքների ազգային ինստիտուտների կայունության և ամրապնդման հարցեր։ Միջոցառման կազմակերպիչները հրավիրել են Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային՝ խոսելու հաստատության առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման վերաբերյալ իր անձնական փորձի մասին։

Միջոցառմանը ելույթ ունենալիս` Ժողովրդական պաշտպանը խոսեց վերջին տարիներին Վրաստանում օմբուդսմենի գրասենյակին սահմանադրությամբ տրված մանդատի իրականացման ժամանակ հաճախակիացած սպառնալիքների, հարձակումների և միջամտությունների մասին։ Նա նշել է, որ ինքը և իր ողջ ապարատը բազմիցս եղել են բարձրաստիճան պաշտոնյաների և բռնի խմբերի կողմից վարկաբեկման և ապատեղեկատվության առարկա։

Նինո Լոմջարիան հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է այս մարտահրավերներին ի պատասխան ձեռնարկվող քայլերի և անելիքների մասին։ Հատկապես ընդգծվել է միջազգային մեխանիզմների ու կազմակերպությունների աջակցությունը։

«Աջակցության լավ օրինակ էր Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հատուկ այցը, որը ոչ ֆորմալ կառավարման վերաբերյալ մեր զեկույցի հրապարակումից հետո մոնիտորինգ իրականացրեց բանտերում և հաստատեց մեր բացահայտումները։ Արդյունքում մեզ հնարավորություն տրվեց կառավարության հետ միասին քննարկել հայտնաբերված խնդիրները»,- ասել է Ժողովրդական պաշտպանը։

Ավարտին, Նինո Լոմջարիան ընդգծել է, որ չնայած հարձակումներին և վարկաբեկման քարոզարշավին, Սահմանադրությամբ Ժողովրդական պաշտպանին և նրա գրասենյակին վերապահված կարևորագույն գործն անելու շարժառիթն ու ուժը քաղաքացիների վստահությունն է և միջազգային հանրության աջակցությունը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)