Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Բուլղարիայի դեսպանին
2022 թվականի հոկտեմբերի 27-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան հանդիպել է Վրաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վեսելին Վալկանովի հետ։
Վրաստանի Ժողովրդական պաշտպանն ընդգծել է Բուլղարիայի դեսպանատան աջակցությունը Վրաստանի խոցելի խմբերի, հաշմանդամների, երեխաների և լեռնային շրջաններում ապրող մարդկանց իրավական վիճակի բարելավման գործում։
Ներածական հանդիպմանը դեսպանը խոսել է Եվրամիությանը Բուլղարիայի անդամակցության փորձի, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում կառավարության ջանքերի, բուլղարական հասարակության վերաբերմունքի, ընթացակարգերի և մեխանիզմների մասին։ Ժողովրդական պաշտպանը դեսպանից խնդրել է Բուլղարիայի կառավարության աջակցությունը Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։
Հանդիպմանը քննարկվել են Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մարտահրավերները: Նինո Լոմջարիան դեսպանին է ներկայացրել Ժողովրդական պաշտպանի մանդատը և գրասենյակի առաջնահերթությունները։ Կողմերը պայմանավորվել են նաև հետագա համագործակցության շուրջ։