Վրաստանի Ժողովրդական պաշտպանը մասնակցել է Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի (IOI) հանդիպումներին
2022 թվականի մայիսի 9-12-ը Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում մասնակցել է Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի (IOI) միջազգային կառավարիչ խորհրդի տարեկան հանդիպմանը, ինչպես նաև IOI-ի տարածաշրջանային տնօրենների հանդիպմանը:
IOI-ի Միջազգային Կառավարման խորհրդի նիստում, ՄԱԿ-ի օմբուդսմեն, տիկին Շիրին Դոդսոնը հանդես եկավ զեկույցով, որում խոսեց իր գործունեության և դերի մասին: Մասնակիցները կենտրոնացել են IOI-ի ջանքերի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու վրա: Նշենք, որ Վրաստանի Ժողովրդական պաշտպանը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ։
Հանդիպմանը IOI-ի Միջազգային Կառավարիչ խորհուրդը ընդունել է յոթ նոր հաստատություններ Աֆրիկայից, Կարիբյան ավազանից, Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից:
Խորհրդի համաձայնությամբ, որոշվեց նաև, որ IOI-ն ապագայում կանցկացնի դասընթացներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են Լատինական Ամերիկայում խոշտանգումների կանխարգելումը, լրատվամիջոցների հմտությունները և այլն: Քննարկվել են նաև այլ կարևոր հարցեր։
IOI-ի նախագահ Քրիս Ֆիլդը հանդիպման ընթացքում ստորագրել է փոխըմբռնման հուշագիր IOI-ի և ՄԱԿ-ի Ուսուցման և հետազոտությունների ինստիտուտի (UNITAR) միջև:
2022 թվականի մայիսի 25-27-ը Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, Հունաստանի օմբուդսմեն Անդրեաս Պոտակիսի հրավերով մասնակցել է IOI-ի տարածաշրջանային տնօրենների խորհուրդի նիստին Սունիոյում, ինչպես նաև մասնակցել IOI-ի Գլխավոր վեհաժողովին և կոնֆերանսին՝ «Օմբուդսմենի ինստիտուտի վերափոխում. Մանդատ և օպերատիվ շրջանակ հետ-մոդեռնական ժամանակաշրջանում» թեմայով:
Նշենք, որ Սունիոյում կայացած կոնֆերանսի ժամանակ, Ստրասբուրգի դատարանի դատավորներից մեկն իր ելույթում, որպես լավագույն փորձ, մասնավորապես ընդգծել է դատարանի Մեծ պալատի կողմից Իսլանդիայի դեմ գործում, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի կողմից ներկայացրած դատարանի ընկերոջ կարծիքը և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցությունը անվանել է օրինակելի:
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը IOI-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրենների խորհրդի անդամ է 2019 թվականից, իսկ IOI-ի միջազգային կառավարման խորհրդի անդամ՝ 2021 թվականից։
* IOI-ն հիմնադրվել է Կանադայում 1978 թվականին և միակ համաշխարհային կազմակերպությունն է, որը միավորում է անկախ օմբուդսմենի ինստիտուտները՝ Աֆրիկայում, Ասիայում, Ավստրալիայում, Խաղաղ օվկիանոսում, Եվրոպայում, Կարիբյան ավազանում, Լատինական և Հյուսիսային Ամերիկայում: Որպես միակ համաշխարհային կազմակերպություն՝ IOI-ն ներկայացնում է օմբուդսմեններին ամբողջ աշխարհում: