Նորություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի պաշտոնական այցը Կիև և Վարշավա

2023 թվականի դեկտեմբերի 7-8-ը Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին պաշտոնական այցով Կիևում (Ուկրաինա) կհանդիպի Ուկրաինայի խորհրդարանական օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցի հետ։ Նա կմասնակցի նաև Կիևում կայանալիք մարդու իրավունքների միջազգային բարձր մակարդակի համաժողովին, որտեղ կքննարկվեն Ուկրաինայում և Եվրոպայում ընթացիկ իրադարձությունները, ուկրաինա-ռուսական պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները և մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Համաժողովն անցկացվում է Մարդու իրավունքների հռչակագրի ընդունման 75-ամյակի կապակցությամբ։

Պաշտոնական այցի շրջանակներում Ժողովրդական պաշտպանը Վարշավայում (Լեհաստան) կհանդիպի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում նրանք կքննարկեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև սերտ և բազմակողմ համագործակցության հարցերը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)