Նորություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցները կիսվել են իրենց փորձով Ղրղզստանի կանխարգելման ազգային մեխանիզմի հետ

2022 թվականի հուլիսի 11-13-ը Ղրղզստանի Հանրապետության կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչները ճանաչողական այցով գտնվում էին Վրաստանում։ Այցի նպատակն էր ծանոթանալ Վրաստանի կանխարգելման ազգային մեխանիզմի երկարաժամկետ փորձին։

Աշխատանքային հանդիպումներում Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են գրասենյակի մանդատը, առանձին գերատեսչությունների գործառույթներն ու իրավասությունները։ Նաև ղրղզ գործընկերներին ներկայացվել է կալանավայրերի, ազատազրկման կամ այլ սահմանափակումների մոնիտորինգային այցելությունների վերաբերյալ առաջարկությունների պատրաստման, իրականացման և վերահսկման մեթոդաբանությունը:

Ղրղըզստանի կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչները ճանաչողական այցով եղել են Թբիլիսիի ժամանակավոր պահման վայրում, ծանոթացել հաստատության պայմաններին և դիտարկել Վրաստանի Ժողովրդական պաշտպանի հատուկ կանխարգելիչ խմբի մոնիտորինգի առանձնահատկությունները։

Նշենք, որ Վրաստան կատարած այցի ընթացքում ղրղզ գործընկերները մասնակցել են Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված հանրային լսմանը, որտեղ քննարկել են՝ կանխարգելման եվրոպական հանձնաժողովի (CPT) կողմից Վրաստանում իրականացրած արտակարգ մոնիտորինգի զեկույցի արդյունքները և առաջարկությունները։

Ուսումնական այցից հետո երկու կողմերը ցանկություն են հայտնել ապագայում սերտ համագործակցության համար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)