Նորություններ

Օմբուդսմենների եվրոպական ցանց (ENO)

Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելուց հետո, Վրաստանի Ժողովրդական պաշտպանը դարձավ Օմբուդսմենների եվրոպական ցանցի (ENO) անդամ։

Օմբուդսմենների եվրոպական ցանցը (ENO), որը հիմնադրվել է 1996 թվականին, օմբուդսմենների և այլ իրավապաշտպան կազմակերպությունների ոչ պաշտոնական ցանց է: ENO-ի նպատակն է տեղեկատվության փոխանակումը Եվրամիության օրենսդրության և քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակումը անդամ կառույցների միջև: Եվրոպական օմբուդսմենը պատասխանատու է օմբուդսմենների եվրոպական ցանցի համակարգման համար:

Օմբուդսմենների եվրոպական ցանցը միավորում է ավելի քան 95 ներկայացուցչություններ 36 եվրոպական երկրներում, այդ թվում ազգային և տարածաշրջանային օմբուդսմենների Եվրամիության անդամ երկրներից, Եվրամիության թեկնածու երկրներից և Եվրոպական տնտեսական տարածքի երկրներից, ինչպես նաև Եվրոպական օմբուդսմենին և Եվրոպական խորհրդարանի խնդրագրերի հանձնաժողովին:

Եվրամիության օրենսդրության համաձայն մարդկանց իրավունքները պաշտպանելու նպատակով ցանցը նպաստում է օմբուդսմենների համագործակցությանը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Զուգահեռ հետաքննությունների միջոցով Եվրոպական օմբուդսմենը և Օմբուդսմենների եվրոպական ցանցի անդամները համագործակցում են՝ հետաքննելու Եվրամիության կառավարման և ազգային կամ տարածաշրջանային կառավարությունների վրա ազդող խնդիրները:

Օմբուդսմենների եվրոպական ցանցի անդամները, կարող են նաև օգտագործել հարցեր տալու մեխանիզմը՝ Եվրամիության օրենսդրության վերաբերյալ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)