Վրաստանի Ժողովրդական պաշտպանը պաշտոնական հանդիպումներ կունենա Բրյուսելում
2022 թվականի ապրիլի 11-14-ը Վրաստանի Ժողովրդական պաշտպանը աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ աշխատանքային հանդիպումներ կունենա Եվրամիության կառույցների և Հյուսիսատլանտյան միության ներկայացուցիչների հետ։
Ժողովրդական պաշտպանը կհանդիպի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ։ Նախատեսվում են հանդիպումներ Եվրախորհրդարանի անդամների, Եվրախորհրդարանի նոր նախագահի կաբինետի անդամների հետ. Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի (HR/VP) գրասենյակի անդամների հետ։
Հանդիպումներ կանցկացվեն Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման գլխավոր տնօրինությունում (DG NEAR), ինչպես նաև Իրավահավասար մարմինների եվրոպական ցանցի (EQUINET) և Մարդու իրավունքների եվրոպական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) քարտուղարության անդամների հետ: