Նորություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը պաշտոնական հանդիպումներ կունենա Անկարայում

2024 թվականի հունվարի 16-17-ը Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին կմեկնի Անկարա, որտեղ պաշտոնական հանդիպումներ կունենա Թուրքիայի Հանրապետության գլխավոր օմբուդսմեն՝ Շերեֆ Մալքոչի, Մարդու իրավունքների և իրավահավասարության ինստիտուտի նախագահ պրոֆեսոր՝ Մուհամեր Քիլիչի և Կանխարգելման ազգային մեխանիզմի անդամների հետ:

Այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումներ կկայանան նաև արդարադատության նախարար Յըլմազ Թանչի, Կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների հանձնաժողովի նախագահ Չիգդեմ Էրդողան Աթաբեկի և Վճռաբեկ դատարանի նախագահ Մեհմեդ Աքարքայի հետ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)