Նորություններ

Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը իր աջակցությունն է հայտնել Վրաստանի Ժողովրդական պաշտպանին

2021 թվականի դեկտեմբերի 8-ին, Վրաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Քլեյթոնը հանդիպել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի հետ և իր աջակցությունը հայտնել Ժողովրդական պաշտպանին և Ժողովրդական պաշտպանի գրասենյակին։ Դեսպանը նշել է, որ ուշադիր հետևում է Ժողովրդական պաշտպանի գնահատականներին և վստահում է նրա հայտարարություններին՝ որպես տեղեկատվության օբյեկտիվ աղբյուրի։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունն աջակցում է Ժողովրդական պաշտպանի գրասենյակին մի շարք աշխատանքներում, և դեսպանն այսօր վերահաստատել է իր աջակցությունը և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար։

Խոսելով երկրում ընթացող մարդու իրավունքների գործընթացների մասին՝ կողմերը կենտրոնացել են հակամարտությունից տուժած շրջաններում ապրող մարդկանց իրավունքների և Ժողովրդական պաշտպանի և միջազգային հանրության, մասնավորապես՝ Միացյալ Թագավորության դերի վրա՝ նրանց պաշտպանությունն ապահովելու գործում։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ժողովրդական պաշտպանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեն։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)