Նորություններ

Եվրամիության դեսպանի հրաժեշտի հանդիպումը Ժողովրդական պաշտպանի հետ

2022 թվականի հուլիսի 15-ին Վրաստանում Եվրամիության դեսպան և առաքելության ղեկավար Կառլ Հարցելը հրաժեշտի այց կատարեց Ժողովրդական պաշտպանի գրասենյակ և հանդիպեց Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի և Ժողովրդական պաշտպանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեի հետ։

Ժողովրդական պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այն մեծ քաղաքական, ֆինանսական և կրթական մեծ աջակցության համար, որը տարիներ շարունակ Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը տրամադրում է Ժողովրդական պաշտպանի գրասենյակին։ Կարլ Հարցելը իր խորին հարգանքն է հայտնել և հաջողություն մաղթել Ժողովրդական պաշտպանին և նրա գրասենյակին։

Հանդիպմանը խոսվել է նաև Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու և երկիրը Եվրամիությանը մերձեցնելու հեռանկարների մասին՝ ներառյալ այս ուղղությամբ ընթացող ընթացակարգային և բովանդակային գործընթացները։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)