Տեղեկատվություն

Աշխատանքային հանդիպում սահմանների կառավարման գործընթացում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ

2023 թվականի հուլիսի 12-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը, Ներքին գործերի նախարարության կազմակերպմամբ, աշխատանքային հանդիպում է անցկացրել սահմանների կառավարման գործընթացում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին և Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

Հրավիրված փորձագետ Ռոմուլուս Նիկոլաե Ունգուրեանուն Ժողովրդական պաշտպանին և Ներքին Գործերի նախարարության ներկայացուցիչներին ներկայացրեց ցամաքային սահմանների կառավարման և այս ոլորտում սահմանային իշխանությունների և իրավապաշտպան ազգային կառույցների համագործակցության վերաբերյալ Եվրամիության երկրների լավագույն փորձը:

Աշխատանքային հանդիպումը կայացել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Անվտանգության ոլորտի վերահսկողության աջակցություն Վրաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Բիզնես և ռազմավարություն Եվրոպայում» (B&S Europe) բելգիական խորհրդատվական խմբի կողմից։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)