Ժողովրդական պաշտպանն այցելել է Գորիի սոցիալական բնակավայր
2023 թվականի մայիսի 3-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է Գորիի սոցիալական բնակավայր, որտեղ ապրում է մոտ 300 մարդ։ Ժողովրդական պաշտպանը հանդիպել է բնակիչների հետ, ծանոթացել նրանց պայմաններին, զննել շենքը։
«Կարող եմ միանշանակ ասել, որ երբևէ ավելի ծանր իրավիճակի չեմ հանդիպել, քան այսօր տեսա Գորիի սոցիալական բնակավայրում։ Շենքում նույնիսկ սանհանգույց չկա, և այդ ընտանիքները, այդ թվում՝ երեխաներն ու հաշմանդամները, ստիպված են ապրել նման պայմաններում։
Ամեն ինչ անելու ենք, որ տեղական և կենտրոնական իշխանությունը միջոցներ գտնի և այդ մարդկանց նորմալ պայմաններում վերաբնակեցնի»,- ասել է Ժողովրդական պաշտպանը։
Մոտ 80 ընտանիք ապրում է Գորիի սոցիալական բնակավայրում, որը գտնվում է նախկին նարկոլոգիական կենտրոնի շենքում։ Բնակավայրը չունի կոյուղու և ջրահեռացման համակարգեր: Չկա կահավորված խոհանոց և անհատական սանհանգույց։ Բնակիչները չունեն մաքուր ջուր, ինչն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում բնակիչների կյանքի և առողջության համար։
Գորիի սոցիալական բնակարաններում տեղավորված քաղաքացիների իրավիճակի վերաբերյալ Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Շիդա Քարթլիի նահանգապետ Միխեիլ Շաղուլաշվիլիի հետ։