Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը հանքափորի մահվան կապակցությամբ

2022 թվականի հունվարի 30-ին, ուշ գիշեր Մինդելիի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 9 մարդ։ Նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է։ Ժողովրդական պաշտպանն իր խորը վիշտն է հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ, և ցավակցություն է հայտնում մահացածի ընտանիքին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Տարածված տեղեկատվության համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։ Բացի այդ, հետաքննություն է սկսել նաև Աշխատանքի տեսչությունը։

Ցավոք, երեկվա փաստը Տղիբուլիի հանքերում աշխատողների վիրավորման ու մահվան առաջին դեպքը չէ։ Նախորդ տարիներին այնտեղ շատ մարդիկ են զոհվել դժբախտ պատահարներից։

Ժողովրդական պաշտպանը կոչ է անում Վրաստանի ներքին գործերի նախարարությանը և Աշխատանքի տեսչությանը, արձագանքել տեղի ունեցածին ժամանակին և արդյունավետ կերպով՝ այդ թվում բացահայտել ողբերգության պատճառները, հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար։ Բացի այդ, դիմում է նաև Աշխատանքի տեսչությանը` ընթացիկ տեսչության շրջանակներում բացահայտել բոլոր խախտումներն ու ռիսկերը և օգտագործել բոլոր օրենսդրությամբ նախատեսված լծակները դրանք շտկելու համար։

Միևնույն ժամանակ, Ժողովրդական պաշտպանը կարևոր է համարում համակարգված ստուգումների անցկացումը Տղիբուլիում և բարձր ռիսկային այլ օբյեկտներում՝ առկա խախտումները ժամանակին բացահայտելու և ուղղելու համար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)