Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Նամոխվան ՀԷԿ-ի շինարարության դեմ ընթացող ցույցի մասնակիցներին

2021 թվականի ապրիլի 8-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան այցելել է՝ Նամոխվան ՀԷԿ-ի շինհրապարակ և հանդիպել շինարարության դեմ ընթացող ցույցի մասնակիցներին:

Ժողովրդական պաշտպանն անհիմն է համարում, ցույցի մասնակիցների համար տեղաշարժվելու սահմանափակման անհրաժեշտությունը: «Ես եկել եմ և անձամբ հանդիպել այդ մարդկանց հետ, տեղեկանալու այն պահանջների և խնդիրների մասին, որոնք ես կարող եմ օգնել լուծել: Հիմնականը, որն անհանգստացնում է այս մարդկանց, Վրաստանի և ՀԷԿ-ը կառուցող «Էնկա» ընկերության միջև կնքված պայմանագիրն է, որը, նրանց կարծիքով, անտեսում է պետության և տեղի բնակչության շահերը. Այս պայմանագիրը հաշվի չի առնում վրաց պետության շահերը: Բացի այդ, անհայտ է, թե ոստիկանությունն ինչ փաստարկներով է սահմանափակում ցուցարարների ազատ տեղաշարժը, մանավանդ որ հավաքի բռնի ցույցի վերածման նախադրյալներ, ակնարկներ կամ կոչեր չկան», - հայտարարել է Նինո Լոմջարիան:

Ժողովրդական պաշտպանը կոչ է անում պետությանը ավելի շատ երկխոսել բնակչության հետ և հայտարարում, որ «տեղեկատվության պակասը բնակչության շրջանում օրինական հարցեր է առաջացնում: Այս ֆոնին կարևոր է, որ խորհրդարանը և գործադիր իշխանությունը ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրեն շահագրգիռ կողմերին»:

Ակցիայի մասնակիցներն ավելի քան 160 օր բողոքում են Նամոխվան ՀԷԿ-ի կառուցման դեմ: Այս ընթացքում պետությունը բազմիցս խախտել է խոսքի ազատության իրավունքը, որն ուսումնասիրում է ժողովրդական պաշտպանի գրասենյակը:

Ապրիլի 6-ին, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, հանդիպեց նաև ՀԷԿ-ը կառուցող «Էնկա» ընկերության ղեկավարության հետ, որոնք խոսում են որոշակի անձանց կողմից ընկերության աշխատակիցների վրա գործադրվող ճնշման մասին: Փաստաթղթերը ստանալուց հետո ժողովրդական պաշտպանի գրասենյակը պատրաստ է գործել իր լիազորությունների սահմաններում և դիմել համապատասխան մարմիններին, արձագանքման համար:

Նշենք, որ Նամոխվան ՀԷԿ-ի հարցը լայնորեն քննարկվում է ժողովրդական պաշտպանի 2020 թվականի խորհրդարանական զեկույցում:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)