Ժողովրդական պաշտպանը կոչ է անում ՆԳՆ-ը Նամախվան ՀԷԿ-ի բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ ուժ չկիրառել
Ժողովրդական պաշտպանը մեկ անգամ ևս արձագանքում է Նամախվան ՀԷԿ-ի նախագծի հետ կապված, ընթացիկ իրադարձություններին և կոչ է անում ներքին գործերի նախարարությանը չմիջամտել հավաքի մասնակիցների սահմանադրական իրավունքների իրացմանը:
Երեկ, ապրիլի 3-ին, Ռիոնի կիրճում ընկերության ներկայացուցիչները, կենտրոնացած ոստիկանական ուժերի ուղեկցությամբ, վերսկսեցին Նամախվան ՀԷԿ-ի կառուցման նախապատրաստական աշխատանքները, որի դեմ բողոքում է բնակչությունը: Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչը ողջ օրվա ընթացքում գտնվում էր տեղում: Ոստիկանությունը հանրահավաքի վայր տանող ճանապարհը փակել է երկու կողմից, ինչը անհնար է դարձրել ցույցին միանային այլ մասնակիցները: Բացի այդ, տարածվել է տեղեկատվություն, որ կիրճում տեղադրվել են կապի ազդանշանների ճնշման սարքավորումներ, ինչը խոչընդոտում էր կիրճում ընթացող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության ժամանակին ստացմանը: Հանրահավաքի 2 մասնակիցներ ձերբակալվեցին, իսկ նրանք, ովքեր չկարողացան միանալ հավաքին, այսպես կոչված պարետային ժամը խախտելու համար տուգանվել են 2000-2000 լարիով:
Պետք է ընդգծել, որ քննարկվող դեպքում, տեղաշարժի սահմանափակման պատճառով քաղաքացիները գործնականում զրկվել էին հավաքին մասնակցելու հնարավորությունից, սակայն Վրաստանի ներքին գործերի նախարարությունը չի տարածել հիմնավորված տեղեկատվություն այն իրական վտանգների մասին, որից խուսափելու նպատակով տեղի էր ունենում իրավունքներին միջամտությունը: Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ նախապես հայտարարվել էր խաղաղ հավաքի անցկացման մասին և դրա մասնակիցների կողմից չեն հնչել բռնի մտադրություններ: Բացի այդ, հավաքների ազատությանը միջամտություն պետք է գնահատվի այն անձանց տուգանելը, որոնց հավաքի և տեղում մնալու նպատակ էր ներկայացնում ցույցին միանալը և նրանցից անկախ պատճառներով չկարողացան մուտք գործել ցանկալի տարածք: Սա կասկածներ է առաջացնում, համավարակի տարածումը կանխելու նպատակով հաստատված սահմանափակումների, քաղաքացիների բողոքի դեմ կիրառելու մասին, ինչը անընդունելի պրակտիկա է:
Բացի այդ, ազդանշանային ճնշման սարքի օգտագործումը խոչընդոտ է դարձել արտահայտման և տեղեկատվության տարածման համար և այդպիսով տեղի է ունեցել վերը նշված սահմանադրական իրավունքներին միջամտություն:
Այսօր տարածված տեղեկատվությամբ, ճանապարհը կրկին փակ է, տեղում կենտրոնացված է ոստիկանությունը և կանգնած է ջրցան մեքենան: Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչը այսօր հետևելու է հայտարարված հանրահավաքին: Գրասենյակը շարունակում է ուսումնասիրել հարցը:
Ժողովրդական պաշտպանը կոչ է անում.
- Ներքին գործերի նախարարությանը, ձեռնպահ մնալ իրավիճակի արհեստականորեն սրումից, ապահովել տեղաշարժման վերականգնումը Նամախվանի գյուղի ուղղությամբ, չկիրառել ազդանշանային ճնշման սարքավորումներ կամ այլ միջոցներ, որոնք խոչընդոտում են բնակչության տեղեկացմանը ընթացիկ իրադարձությունների մասին, դիմակայության ռիսկերից խուսափելու նպատակով, բանակցություններ վարել ցույցի մասնակիցների հետ և նրանց դեմ չկիրառել ուժ:
- Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարին, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարին, Նամախվան ՀԷԿ-ի նախագծի կապակցությամբ, մինչ կոնսեսուսին հասնելը, պետք է անց կացնեն հանրային, գործարար և արդյունքին կողմնորոշված երկխոսություն, այդ թվում լրատվամիջոցներում, տեղի բնակիչների, մասնագիտական խմբերի և փորձագետների հետ:
- Վրաստանի կառավարությանը, մինչ կոնսեսուսին հասնելը ապահովել ընթացող շինարարական / նախապատրաստվող աշխատանքների դադարեցումը: