Տեղեկատվություն

Բռնի տեղահանված անձանց պաշտպանություն. Ուղեցույց մարդու իրավունքների ազգային ինստիտուտների համար

2022 թվականի փետրվարի 9-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանը մասնակցել է միջազգային առցանց միջոցառմանը, որտեղ Բռնի տեղահանված անձանց (Փախստականների) պաշտպանության նպատակով, ներկայացվել և քննարկվել է մարդու իրավունքների ազգային ինստիտուտների (NHRI) համար ստեղծված ուղեցույցը։

Ձեռնարկը մշակվել է Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), Փախստականների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի, Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) համատեղ աշխատանքով: Ձեռնարկում ներկայացված է փախստականների պաշտպանությանն առնչվող հիմնական իրավական և քաղաքականության չափանիշները, վերլուծում է մարդու իրավունքների ինստիտուտների դերն ու գործունեությունը փախստականների պաշտպանության գործում և վերանայում լավագույն փորձի օրինակները:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակն ակտիվորեն ներգրավված է եղել այս ուղեցույցի մշակման գործում, ինչպես նաև Ժողովրդական պաշտպանի գրասենյակը նշվում է որպես, Բռնի տեղահանվածների պաշտպանության ոլորտում, Մարդու իրավունքների ազգային ինստիտուտի լավագույն փորձերից մեկը:

Միջոցառման ընթացքում նշվել է, որ ուղեցույցը նպատակ ունի աջակցել NHRI-ներին՝ հնարավորություն տալով նրանց լիարժեք կատարել իրենց մանդատները և պաշտպանել մարդու իրավունքները, այդ թվում Բռնի տեղահանված անձանց իրավունքները:

Միջոցառումը ողջույնի խոսքով բացեցին՝ UNHCR-ի Գերագույն հանձնակատարի օգնական Ջիլիան Թրիգսը և GANHRI-ի նախագահ և Կոլումբիայի օմբուդսմեն Կառլոս Էռնեստո Կամարգոն:

Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան իր ելույթում քննարկել է Վրաստանում Բռնի տեղահանված անձանց (Փախստականների) իրավական կարգավիճակը և նրանց հիմնական խնդիրները։ Նա նշել է, որ Ցխինվալի շրջանում և Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունում անցած դարի 90-ական թվականներին և 2008 թվականի պատերազմից հետո, երկիրը 30 տարի է կանգնած է Բռնի տեղահանման խնդրի առջև, և որ երկիրն ունի 286 811 հարկադիր վերաբնակներ, որը կազմում է ընդհանուր բնակչության մոտ 6%-ը։ Ցավոք, Վրաստանն աշխարհում տեղահանվածների թվով ամենաբարձր ցուցանիշն ունի։

Ժողովրդական պաշտպանը խոսեց նաև հարկադիր վերաբնակների տեղավորման խնդրի մասին: Նա նշեց, որ 2020 թվականի վերջի դրությամբ, պետությունը վերաբնակեցրել է ընդամենը 41 263 ընտանիք, իսկ 49 598 ընտանիք դեռ սպասում է վերաբնակեցմանը։ Նա նաև ընդգծել է, որ պաշտոնական տվյալներով ավելի քան 2000 ընտանիք գտնվում է կյանքի և առողջության համար բարձր ռիսկային, այսպես կոչված փլուզվող շինություններում։

Նինո Լոմջարիան ներկաներին տեղեկացրեց Բռնի տեղահանված անձանց (Փախստականների) իրավունքների պաշտպանության ուղղությամբ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գործունեության մասին և քննարկեց փախստականներին ուղղակի աջակցության օրինակները, այդ թվում ինչպես իրավաբանական օգնության, այնպես էլ անհատական ​​բողոքների ուսումնասիրման տեսանկյունից:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)