Տեղեկատվության ազատության միջազգային օր
Սեպտեմբերի 28-ին նշվում է Տեղեկատվության ազատության միջազգային օրը։ Յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն ստանալու և տարածելու, ինչպես նաև փաստաթղթերին հանրային հիմնարկում ծանոթանալու իրավունք: Հանրային տեղեկատվության հասանելիության իրավունքը պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ և ապահովում է հանրային հաստատությունների հաշվետվողականությունը հանրության առաջ:
Երկրում կարևոր մարտահրավեր է հանրային տեղեկատվության հասանելիության իրավունքի արդյունավետ ինստիտուտի բացակայությունը։ Գործի վերանայման ընթացակարգի երկարատևության պատճառով դատարան դիմելու հնարավորությունը չի կարող ապահովել շահագրգիռ անձի տեղեկատվության լիարժեք և ժամանակին հասանելիությունը, ինչը հաստատվում է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակում ստացված քաղաքային և մարզային դատարաններից վիճակագրական տվյալներով: Նշված խնդիրը հատկապես սուր է լրագրողների և իրավապաշտպանների առնչությամբ, քանի որ ուշ տրամադրված տեղեկատվությունը կարող է կորցնել իր սկզբնական արժեքը հասարակության համար և խոչընդոտել նրանց գործունեության իրականացմանը։[1] Տեղեկատվության ազատության պատշաճ իրացման համար կարևոր է հանրային տեղեկատվության մատչելիության իրավունքի իրավական երաշխիքների ստեղծումը, դրանց ներդաշնակեցումը միջազգային չափանիշներին և արդյունավետ կիրարկումը:
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը տարիներ շարունակ կոչ է անում Վրաստանի կառավարությանը նախաձեռնել նման օրենսդրական փոփոխություններ՝ հանրային տեղեկատվության պաշտպանության ստանդարտը բարելավելու համար, ինչը, ի թիվս այլ բաների, կապահովի արդյունավետ և անկախ վերահսկողական մեխանիզմի ստեղծումը։
[1] Տես. https://ombudsman.ge/res/docs/2024052311354297279.pdf էջ. 157-159.