Անօթեւանների միջազգային օր
Հոկտեմբերի 10-ին նշվում է անօթևանների միջազգային օրը։ Դրա նպատակն է ուշադրություն հրավիրել անօթևան մարդկանց՝ որպես հասարակության ամենախոցելի խմբերից մեկի կարիքների վրա:
Բոլոր մարդիկ ունեն ապահով, խաղաղ և արժանապատիվ կենսապայմանների իրավունք։ Վրաստանի Ժողովրդական պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձնում այդ իրավունքի իրացման վերահսկողությանը։
Վրաստանում մենք բազմաթիվ մարտահրավերներ ունենք անօթևանների իրավական կարգավիճակի հետ կապված։ Խնդիրը մնում է անօթևանների համար կառավարության ռազմավարության և համապատասխան գործողությունների ծրագրի, անօթևան անձի լիարժեք իրավական սահմանման և պատշաճ բնակարանային իրավունքի իրացման համար անհրաժեշտ շրջանակային օրենսդրության բացակայությունը։ Նաև մենք չունենք անօթևանների միասնական տվյալների բազա և անօթևանների համար սոցիալական բնակարաններ կազմակերպելու նվազագույն չափորոշիչներ։ Խնդրահարույց է, որ տեղեկատվությունը չի մշակվում երկրում անօթևանության պատճառ հանդիսացող գործոնների և անօթևանության աստիճանի ուսումնասիրության համար։ Արդյունքում, կառավարությունը չունի անօթևանության կանխարգելման վերաբերյալ հետազոտությունների վրա հիմնված քաղաքականություն:
Տեղական իշխանությունների կողմից անօթևան մարդկանց կարիքներին արձագանքելուն ուղղված միջոցառումները համարժեք չեն և համաչափ չեն մարտահրավերների մասշտաբին: Համայնքապետարանների բյուջեներում մոբիլիզացված միջոցները, որոնք շատ դեպքերում նախատեսված են բնակարանների վարձակալության համար, անբավարար են և չեն կարող ամբողջությամբ ծածկել անօթևանների խմբերը, իսկ որոշ համայնքներում նման նպատակային ծրագրեր ընդհանրապես չկան։ Երկրում անօթևանների համար նախատեսված սոցիալական բնակարանների մասում կան շատ ծանր կենսապայմաններ[1] և այն չի համապատասխանում կացարանի համապատասխանության վերաբերյալ սահմանված միջազգային չափանիշներին։[2]
Կարևոր է, որ կենտրոնական և տեղական իշխանությունները արդյունավետորեն տանեն աշխատանքը երկրում անօթևանության բոլոր ձևերի աստիճանական, անդառնալի և վերջնական վերացման ուղղությամբ:
[1] Սոցիալական բնակարաններ Նիկեա բնակավայրում՝ Քութայիսիում, Օզուրգեթիի սոցիալական բնակարաններ, Գորիի բնակարաններ (նախկին նարկոլոգիական կլինիկայի շենք), Օրխևի բնակարան Թբիլիսիում
[2] Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հանձնաժողովի թիվ 4 ընդհանուր մեկնաբանություն, պար. 7 և 8